«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել։ Ըստ այդմ, մինչև դատավարության ավարտը և Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ–ի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։ 

Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը։ Ինչպես պարզեցինք՝ այս հարցը ևս փաստորեն լուծվել է»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել