Ներկայիս Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ հերթական վանդալիզմը գրանցվել է Կտուց կղզու Սուրբ Կարապետ եկեղեցում: Իմ գործընկերները, ովքեր ժամեր առաջ Վանա լճի այս կղզում էին, տեղեկացնում են, որ եկեղեցու ներսում գանձ որոնողները հսկա փոսեր են փորել: 
Մի քանի շաբաթ առաջ, երբ անձամբ էի կղզում, եկեղեցում նման բան չկար, սակայն թարմ հետքերը հուշում են, որ հայկական եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Բացի այն, որ Թուրքիայում թուրք և քուրդ գանձ որոնողները պղծում են հայկական գերեզմանատներն ու սրբավայրերը, այլև անասելի մեծ վնաս են հասցնում՝ քանդելով շինությունները, հիմքերի մոտ վտանգավոր փոսեր փորելով և այլն: Ցավալի է... Կտուցն ու եկեղեցին ուղղակի աննկարագրելի տպավորիչ ու գեղեցիկ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել