Ladynews.am-ը գրում է.

Տրիկոտաժե հագուստները մեծ պահանջարկ են վայելում տարվա բոլոր եղանակներին։ Մարմնի համար հարմարավետ, թեթև հագուստը մաշկին թույլ է տալիս «շնչել» և միաժամանակ մեզ ջերմացնում է առաջին իսկ ցրտի պարագայում։ Դրանք կարելի է բազմաթիվ անգամ լվանալ, որի դեպքում նախնական տեքսը փոքր ինչ չի տուժի։

Տրիկոտաժից կարված տարբեր տեսակների, ոճերի և ձևվածքների հագուստների առկայությունը հնարավորություն է տալիս ցանկացած ընտրություն կատարել` ըստ ճաշակի և դրամապանակի պարունակության։ Միաժամանակ, ի տարբերություն կոշտ սինթետիկ վերնաշապիկների, որոնք կարելի է հագնել միայն «գեղեցկության համար», տրիկոտաժն ապահովում է իրական հարմարավետություն։

600x580

Տրիկոտաժից կարված հագուստի տեսակները

1. Տնային հագուստ

Ամենօրյա օգտագործման համար նախատեսված մայկաները, խալաթները, պիժամաները և տունինկերը չափազանց գործնական հագուստ են, չեն խանգարում ակտիվ հանգստին և ցանկացած ժամանցին։ Իսկ փափուկ խալաթներն առանձնակի հաճելի են լոգանք ընդունելուց հետո։

600x580

2. Առօրյա հագուստ

Խիզախ լուծումները, անսովոր դիզայներական մտահաղացումները և վառ նախշերն իրենց արտահայտությունն են գտնում տրիկոտաժե մոդելներում։ Հարմարավետ վերնաշապիկներն ու տունիկները հրաշալի կերպով համադրվում են դասական և սպորտային տաբատների հետ, իսկ երկար, գրկող սվիտերները և կարդիգանները ոճային և նրբագեղ տեսք են հաղորդում գեղեցիկ սեռի ցանկացած ներկայացուցչի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել