Ադրբեջանում «Հայոց լեզու» ուսուցողական դասագիրք է հրատարակվել. AzadlygAravot.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Հայոց լեզու» անունով ուսումնական դասագիրք է հրատարակել: Այս տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Գրքի հեղինակն է գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլըն, խմբագիրները՝ փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովը, բանասիրության դոկտոր Սարլան Հասանովը, Սոխբաթ Մամեդովը եւ Թահիր Ջաբբարլըն:

Ուսումնական ձեռնարկը նախատեսված է լայն լսարանի համար եւ բաղկացած է չորս մասից. հնչյունաբանություն, ձեւաբանություն, շարահյուսություն և բառակապակցություն: «Հայոց լեզուն սովորելը նշանակում է, Հայաստանի պատմության ուսումնասիրություն, ինչպես նաեւ «տեղեկատվական պատերազմի» պայմաններում համարժեք գնահատական տալու հնարավորություն»,- գրված է կենտրոնի տրամադրած տեղեկատվությունում:

Չի հաղորդվում, թե, մասնավորապես ում համար է նախատեսված դասագիրքը: Սա հայերենով թողարկված առաջին ուսուցողական ձեռնարկն է, որը հրապարակվում է Ադրբեջանի անկախանալուց հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել