ԲՀԿ-ից դուրս եկած, բայց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը Սերժ Սարգսյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո, նշելով, որ ինքը սասհմանադրական փոփոխություններից ամենաշատն անհանգստացած էր` աղանդավորների հարցով (որպեսզի նրանց արտոնություններ չտան), ասել է. «Նախագահը մեզ բացատրեց, որ քրիստոնյաների մեջ տարբեր ուղղություններ կան` կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ...»: Չէ, որ պարոն Ախոյանը չգիտի, թե աղանդավորն ինչ է, էդ ջհանդամը, բայց որ չգիտեր, որ կաթոլիկները, ուղղափառները և բողոքականները ևս քրիստոնյա են և աղանդներ չեն, նշանակում է, որ մինչև հիմա պարոն Արագածը վստահ էր, որ Հռոմի պապը կամ Առաքելական եկեղեցու սպասավոր է, կամ էլ այս տարվա ապրիլին Ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագ է տրվել «աղանդավորների որջում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/1011009605605530
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել