Վարդան Պետրոսյանը կաշխատի թատրոնում, իսկ երեկոյան պատիժը կկրի «Վարդաշեն»-ումPanorama.am-ը գրում է.

2013-ի նոյեմբերից անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը պետք է տեղափոխվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ կկրի հետագա պատիժը` բաց ռեժիմով: «Քրեակատարողական հիմնարկների վարչության պետը հենց ստորագրի հրամանը, իրեն կտեղափոխեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, կդիմենք, որ Պետրոսյանը պատիժը կրի քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս», - Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ Վարդան Պետրոսյանն այսուհետ պատիժը կրելու է բաց ռեժիմով: Պետրոսյանը, ավելին, երեկ երեկոյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ: Բաղդասարյանն ասաց, որ այդ որոշմանն իրենք սպասում են այսօր:

Նա նաև տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանը հայաստանյան թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել և ընդունել այն: Բաղդասարյանը, սակայն, դժվարացավ հստակեցնել, թե հատկապես որ թատրոնն է աշխատանքի հրավեր արել դերասանին:

«Որպեսզի ինքը պատիժը կրի հիմնարկի տարածքից դուրս նաև նախապայման կա, որ ինքը պարտադիր պետք է աշխատի, այդ պատճառով էլ ստացած առաջարակը ընդունել է», -հավելեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել