QfOLxn5dUEvWWu1xEg45TX0o0cu52nnjrOKKN_hp-xUՔիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում:

Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Կարաջորջե» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին՝ Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում:

ՀՖՖ մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել