Խինկալին վրացական խոհանոցի ամենահայտնի և սիրված ուտեստն է: 
Ըստ ավանդույթի՝ խինկալին պետք է ուտել ձեռքով` բռնել պոչից, շրջել, խմորից մի փոքր կծել, հյութը խմել, նոր միայն ուտել:
Այս ուտեստի ամենակարևոր մասը հենց նրա հյութն է, որը ստանալու համար էլ խինկալին պատրաստվում է այդքան երկար, և եթե խինկալին ուտելուց օգտագործեք դանակ և պատառաքաղ, ապա ողջ հյութը կթափվի, ու այլևս անհնար կլինի փորձել:

Բաղադրիչները`
2 կգ ալյուր
1 լ ջուր
1 հատ ձու
աղ
500 գր հորթի միս
500 գր խոզի միս
80 գր սոխ
20 գր մաղադանոս
20 գր համեմ
սև պղպեղ
կարմիր պղպեղ
1 ատամ սխտոր

Պատրաստման եղանակը`

1. Ալյուրը մաղել թասի մեջ, մեջտեղում փոս բացել և լցնել 600 մլ ջուր, աղ, ձու և հունցել:
2. Խմորը բաժանել գնդերի (մոտ 70 գրամ) և գրտնակել: Շատ կարևոր է, որ խմորը լինի էլաստիկ:
3. Միսը, կանաչին և սոխը միասին աղալ (միսը պետք է յուղոտ լինի):
4. Ստացված զանգվածը համեմել աղով, սև ու կարմիր պղպեղով, լավ խառնել:
5. Մսի զանգվածն անընդհատ խառնելով՝ աստիճանաբար ավելացնել մոտ 400 մլ ջուր (որն էլ կապահովի այդքան համեղ հեղուկի առկայությունը)
6. Անցնել ձևավորմանը:
7. Խմորի յուրաքանչյուր լոշի վրա դնել մոտ 50 գրամ միս:
8. Խմորի և միջուկի քաշը պետք է լինի գրեթե նույնը: 
9. Խինկալին փակել (փոքր դարսերով հավաքել, այնուհետև ծայրերը միացնել իրար):
Իդեալական խինկալին պետք է ունենա ոչ պակաս, քան 18 դարս: Մնացած պոչիկը կտրել:
11. Խինկալին խաշել աղով համեմված ջրում` 12-13 րոպե: 
12. Խինկալիները ջրից հանել զգուշությամբ, որպեսզի խմորը չվնասվի:
13. Մատուցելուց առաջ խինկալիները սառը ջրով ցողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել