Այո՛, Վաղինակը ձախողեց այս փորձությունը, կամ էլ այլ կերպ ասած՝ նրա զվյոզդը տարավ: Սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե որքան վնասակար ազդեցություն կարող է ունենալ անսպասելիորն գլխիդ թափված ժողովրդական սերն ու ուշադրությունը:
Ու Վաղինակը, որին բոլորը սիրում էին հենց իր համեստության, դիվանագիտական մոտեցումներ դրսևորելու, դաստիարակվածության ու այդ փառքն անտեսելու համար, այսօր դրսևորում է տրամագծորեն հակառակ վարք ու բարքեր. ագրեսիվ է, անդաստիարակ վարք է դրսևորում, հետևողական չէ, ու առհասարակ տպավորություն է, որ ահեստականորեն ուզում է վերադարձնել իր փառքի ժամը և կրկին ուշադրությունը գամել իր վրա, ընդ որում, անել այնպես, որ ինքը լինի զոհի կերպարում: Դրա համար էլ ականատես եղանք ոստիկանության հետ բախում հրահրելու փորձերի, փողոցային բառապաշարի ու կեցվածքի: Վերջում էլ գնացին ու Անդրիասի կրկեսին միացան: Հատկապես սա ինձ համար վերջակետ եղավ թե՛ Վաղինակի առումով, թե «Ո՛չ թալանին»-ի առումով, որովհետև Անդրիասը պալիտ եղած հակապետական ու հակազգային ուժերի էմիսար ա ու վնասակար տարր մեր հասարակության մարմնում:
Սակայն վերադառնանք Վաղինակին: Նրա ու յուր ընկերների համառ դեռ ուշ չէ խելքի գալը, բայց դա հեշտ էլ չի լինի: Պետք է նախ դադարեն պաթոսային հարցազրույցներն ու պոպուլիզմը, հետո պետք է մինիմալացնեն մարգինալիստական հայացքների տեր մարդկանց ազդեցությունն իրենց գործում, որպեսզի էլի լինեն այն նոր շնչի կրողը, որն այդքան գրավեց մարդկանց, այլ ոչ թե ՀԱԿ-2 կամ էլ Նախախորհրդարանի պես ինչ-որ հեղհեղուկ զանգված: Ու երրորդը՝ քիչ լսեն տարատեսակ պայքարիստներին ու գործեն խելացիորեն:
Կից նյութն` այստեղ