Asbury_Park_Berkeley_Hotel_wedding_photography_493-1New Scientist կայքի փոխանցմամբ՝ նորզելանդացի ու շվեդ բժիշկները հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ ավագ քույրեր ունեցող կանայք գիրանալու ավելի քիչ հակում ունեն ու կարող են ստեղծել ավելի առողջ սերունդ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology and Community Health-ում։

Հետազոտության ժամանակ գիտնականները հետևել են աղջիկների մարմնի քաշի ինդեքսի հարաբերակցությանը ծննդյան ժամանակ և հետագայում։ Այդ ինդեքսը ձևավորվում է մարմնի քաշի ու երկարության հստակեցմամբ և թույլ է տալիս հստակեցնել ավելորդ քաշի առկայությունը։ Օրինակ՝ 67 կիլոգրամ քաշի և 1.7 մետր հասակի դեպքում մարմնի քաշի ինդեքսը հավասար է 23-ի։

Ընդհանուր առմամբ գիտնականները վերլուծել են ավելի քան 13.000 զույգ քույրերի տվյալները, որոնք Շվեդիայում ծնվել են տարբեր ժամանակ՝ 1991-2009 թվականներին։ Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ 25-ամյա տարիքի հասած ավագ քույրերի մոտ 30 տոկոսով ավելի մեծ է հավանականությունը, որ նրանց մարմնի քաշի ինդեքսը կլինի ավելի բարձր, քան կրտսեր քույրերի մոտ, երբ նրանք կհասնեն այդ տարիքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել