Էս տատին Ամիրյան-Զաքյան խաչմերուկի մոտ, ամեն օր նույն տեղում նստած, շատ լավ ու համոզիչ լաց է լինում, էն կարգի, որ քեզ թվում է, թե հենց նոր ընկել է, կամ ինչ-որ բան է պատահել... Էսօր 3-րդ օրն է, ինչ անցնում եմ կողքով, աչքերը թաց են, հենց մեկը մոտենում է, մի պահ դադարեցնում է լացը, ինչ-որ անհասկանալի բաներ ասում, որից միայն «բալիկ ջան»-ն է հասկացվում, հետո վերցնում է գումարը, գրպանից հանում մոտի եղած գումարը, ավելացնում նոր եկամուտը, հաշվում ու նորից դնում գրպանը... Մի 10-15 վայրկյան ստեղծագործական դադար է վերցնում, ուժ հավաքում ու նորից սկսում... Կանգնողներից շատերը միջին ընդուվածից շատ գումար են թողնում կարծես թե, քանի որ համարում են, որ սա մի արտառոց դեպք է և ոչ թե սովորական ողորմություն: Մի խոսքով, կարծում եմ՝ սա օրը մոտ 20-30.000-ոց տատ ա, բայց դե ով երեխա եղել ա, գիտի, որ 10 րոպեից ավել անդադար լացելը չափազանց բարդ է, այնպես որ, կարելի է ասել, քրտինքով է գումար աշխատում, դե կամ էլ արցունքներով...