Այս ժողովրդին սխալմամբ հնդիկներ էին անվանում միայն այն պատճառով, որ եվրոպացի ծովագնացները, նրանց հողեր հասնելով, կարծել էին, թե հայտնաբերել են Հնդկաստանը։ Սա մի ազգ էր, որն ապրում էր բնության հետ ամբողջական ներդաշնակության մեջ, և հենց այդ պատճառով «քաղաքակիրթ» եվրոպացիների համար նրանք հետամնաց բարբարոսներ էին համարվում։
Այնինչ, իրականում այս ժողովրդի իմաստությունը խորն է, բնական ու արտահայտում է մարդու և բնության ամենաճիշտ փոխազդեցությունը։

1. Լավ մարդը լավ նշաններ է տեսնում։

2. Ինքդ քեզ լսելու համար լուռ օրեր են պետք։

3. Եթե դու նկատեցիր, որ սլանում ես սատկած ձիու վրայով, անմիջապես ցա՛ծ իջիր։

4. Նա, ով լռում է, կրկնակի ավելի շատ բան գիտի, քան շատախոսը։

5. Ժանտաքիսի նման հոտավետ լինելու շատ միջոցներ կան։

6. «Պետք է»-ն միայն մահվանն է վերաբերում։

7. Մյուսների թերությունները քննադատելուց առաջ նախ քո ոտնամանների հետքերին նայիր։

8. Հայրենիքն այնտեղ է, որտեղ դու քեզ լավ ես զգում։

9. Յուրաքանչյուր մարդու ներսում պայքար է ընթանում չար ու բարի գայլերի միջև։ Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես։

10. Եթե դու ասելիք ունես, բարձրացիր, այնպես, որ քեզ տեսնեն։

11. Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, իսկ ընկերն՝ ընկեր։

12. Մի դատեք մարդուն, մինչև որ նրա ոտնամաններով երկու լուսին չանցնեք։

13. Աշխարհում ամեն ինչ իր երգն ունի։

14. Երեխան հյուր է քո ընտանիքում, կերակրիր, սովորեցրու և բաց թող։

15. Նույնիսկ սատկած ձուկը կարող է հոսանքով լողալ։

16. Կյանքը հոսում է ներսից դուրս։ Այս մտքին հետևելով՝ դու ինքդ կդառնաս ճշմարիտ։

17․ Լավ ասված բառը դիպուկ նետված կացնից լավ է։

18. Խոսիր երեխաների հետ, երբ նրանք ուտում են, և ասածներդ նրանց հետ կմնան, նույնիսկ երբ դու նրանց կողքին չլինես։

19. Մարդը պետք է ինքնուրույն պատրաստի իր նետերը։

20. Ձիուն կապելով մի՞թե սպասում ես, որ նա ուժ պետք է հավաքի։

21. Աշխարհում բոլորն իրենց նպատակն ունեն, յուրաքանչյուր հիվանդություն՝ դարման, որը բուժում է այն, իսկ յուրաքանչյուր մարդ՝ առաքելություն։

22. Ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր ինձ, և ես չեմ մտապահի, ներգրավվիր ինձ դրանում, և ես կհասկանամ։

23. Սիրիր հողը։ Այն ժառանգված չէ քո նախնիներից, այն պարտքով է վերցված քո երեխաներից։

24․ Իմաստությունն ու գիտությունը թաքնված է յուրաքանչյուր առարկայի մեջ։ Ժամանակին ողջ աշխարհը գրադարան էր։

25. Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետն, ու կբռնվի վերջին թռչունը, միայն այն ժամանակ դուք կհասկանաք, որ փողը չեն ուտում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել