progulkiԱմենօրյա 20 րոպեանոց զբոսանքները կարող են պահպանել սրտի և անոթների առողջությունը, ինչպես նաև 3-7 տարով երկարաձգել կյանքը: Այս մասին գրում է Rosbalt-ը՝ վկայակոչելով գերմանացի գիտնականներին:

Գիտնականները 6 ամիս հետևել են 30-60 տարեկան 69 անձանց, ովքեր զբաղվում են սպորտով և չեն ծխում:

Համաձայն ստացված արդյունքների՝ մարզումները մասնակիցներին օգնել են զգալիորեն դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Բժիշկների խոսքերով՝ սպորտը շատ լավ հակաընկճախտային միջոց է, ավելին՝ այն կարող է դանդաղեցնել ծերունական տկարամտության զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել