Young couple breaks up.Հիշեք ձեր վերջին բաժանումը։ Հե՞շտ եք հաղթահարել այն, թե՞ տանջվել եք շաբաթներով։ Ամեն ինչ նորմա՞լ է եղել, թե՞ վիրավորվել եք մինչև հոգու խորքը։ Այս հարցերին տված Ձեր պատասխանները մեծապես կապված են Ձեր սեռի հետ։

Կանայք բաժանման էմոցիոնալ ցավը շատ ավելի սուր են տանում, քան տղամարդիկ, բայց տղամարդկանց ավելի շատ ժամանակ է պետք՝ մոռանալու իրենց նախկին սիրուն. համենայն դեպս, այսպես են կարծում Բրինգհամթոնի համալսարանի և Լոնդոնի համալսարանի գիտնականները (նույն իրենք՝ բրիտանացի գիտնականները)։ Հետազոտության համար նրանք հարցումներ են անցկացրել 5.705 հոգուց 96 երկրներում և խնդրել նրանց գնահատել իրենց ապրած ցավը 1-ից (ոչ մի ցավ) 10 (անտանելի ցավ) սանդղակում։

Միջինացված ցուցանիշները ցույց են տվել, որ կանայք գնահատել են իրենց էմոցիոնալ ցավը, որը ներառում է տխրությունը, դեպրեսիան, նյարդային դառնալը, վախը և կենտրոնանալու ունակության կորուստն ավելի բարձր, քան դա գնահատել էին տղամարդիկ (6.84՝ կանայք, 6.58՝ տղամարդիկ): Կանայք նաև ֆիզիկական ցավը (այսինքն՝ անքնությունը, խուճապի զգացողությունը, սնվելու կարգի խախտումը և քաշի փոփոխությունը) գնահատել էին ավելի բարձր, քան տղամարդիկ (կանայք՝ 4.21, տղամարդիկ՝ 3.75)։

Չնայած որ կանայք ավելի ծանր են տանում բաժանումները, գիտնականները պարզեցին, որ երկու սեռերն էլ բաժանումից հետո նույն էմոցիաներն են ունենում։ Օրինակ՝ երբ նրանց հարցրեցին իրենց զգացողությունների մասին, երկու սեռերն էլ գնահատեցին բարկությունն ու դեպրեսիան ավել բարձր, քան վախն ու անկայունությունը։ Նույն կերպ և՛ կանայք, և՛ տղամարդիկ ավելի հակված էին պատասխանել, որ ունեցել են խնդիրներ քնելու և քաշի հետ, քան ունեցել են խուճապի զգացողություն։

Այդ դեպքում ինչո՞ւ են կանայք ավելի ծանր տանում, քան տղամարդիկ։ Գիտական տեսանկյունից կանայք ավելի մեծ մրցանակ են ստանում հարաբերություններից, քան տղամարդիկ, ասում է Քրեյգ Մորիսը՝ Բրինգհամթոնի համալսարանի գիտնականը.

«Ավելի պարզ կանայք ավելի մեծ ներդրում են անում հարաբերություններում, քան տղամարդիկ։ Կարճատև սիրային ակտը կնոջը կարող է բերել 9 ամսվա հղիության, որից հետո երկար տարիների կապվածության երեխայի հետ, մինչդեռ տղամարդիկ կարող են պարզապես «լքել բեմն» ակտից անմիջապես հետո՝ առանց որևէ հետագա կենսաբանական ներդրումների:

Հղիանալու ռիսկը ստիպում է կանանց ավելի ընտրողաբար մոտենալ տղամարդկանց, որովհետև այն տղամարդկանց, ում նրանք ընտրում են, համարում են «բարձր որակի» (այսինքն՝ արժանի, որ գեներ, հատկանիշներ փոխանցեն իրենց սերունդներին)։ Հետևաբար, բաժանումը «բարձրորակ» տղամարդուց մեծ հարված է նրանց համար և՛ էմոցիոնալ, և՛ ֆիզիկական դաշտում»։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ նույնպես էմոցիոնալ սպիներ են ստանում, բայց մեկ այլ պատճառով։

Տղամարդիկ ավելի երկար են տանջվում բաժանումից, որովհետև խորանում են այն մտքերի մեջ, որ նրանք ստիպված են նորից մրցակցության մեջ մտնել, որպեսզի գտնեն նրան, ով կփոխարինի իրենց կորուստը, և հաճախ հանգում են այն մտքին, որ կորուստն անփոխարինելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել