«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության խմբագիր |
Ոչ մեկս իրականում ոչինչ չգիտի Ագաթանգեղոսի, Եղիշեի, Խորենացու մարդկային որակների մասին: Հիմա՝ դժվար ա ինչպես պնդելը, որ նրանք տականքներ էին, այնպես էլ, որ նրանք ազնվագույն ու բարձր բարոյական հատկանիշներով մարդիկ էին: Բայց մենք շատ գիտենք նրանց քաղաքական, արժեհամակարգային ու կոնյուկտուրային նախապատվությունների մասին: Հետեւելով ժամանակակից պատմաբանների՝ ՀՀ նորագույն պատմության «յուրօրինակ» մեկնաբանություններին դասագրքային մակարդակով ու դա համադրելով վերոշարադրյալի հետ՝ լրիվ տեսական հիմք ա առաջանում չվստահելու հայոց պատմության մասին նախկինների գրած որեւէ տողի: Դե էդ հիմքը կարա առաջանա նաեւ ցանկացած օտարազգու մոտ: Իսկ դա ոչ միայն պարտություն ա քարոզչական պատերազմում, ժողովուրդ, դա լուրջ ազգային անվտանգության խնդիր ա: