Մեր իրականությունում ամենամեծ թյուրիմացությունը, որին ակամայից մասնակցում են հազարավոր մարդիկ, Արցախի անկախություն ասվածի կուլտիվիզացիան ա:
Մարդիկ, հայեր ջան, ձեր արևին ղուրբան, ես ինքս ծառայել եմ Արցախում, ահավոր սիրում եմ Արցախն ու Արցախի հայությանը և դրա համար էլ հատուկ ուզում եմ շեշտել.
- Արցախի անկախությունը ֆիկցիա է, որը մոգոնել ենք արտաքին լսարանի համար, որովհետև մեր ԱԳՆ-ն ու պետությունն էնքան պլոճիկ չունեն, որ ասեն՝ «ազատել ենք մեր հողերը, լավ ենք արել», որովհետև «միջազգային հանրությունը» դա ճիշտ չի հասկանա ու կմեղադրի մեզ օկուպացիայի մեջ:
- Էդ ակնհայտ կռուտիտին ոչ ոք չի հավատում, բացի մեզանից՝ հայերիցս, ու դա մեր դեմագոգ քաղաքական գործիչների և հիմար ընթացք ստացած ներքին քարոզչության հետևանք է:
- Արցախն անկախ չէ, և մարդիկ չեն կռվել ու զոհվել Արցախի անկախության համար: Մարդիկ կռվել ու զոհվել են, որ Հայաստանի անբաժանելի մաս Արցախը վերամիավորվի իր մայր հայրենիքին:
Ու էսօր էլ պետք է տոնել ոչ թե Արցախի անկախությունը, այլ հենց այդ վերամիավորման օրը, իսկ անկախության մասին լոլոները թող մնան դիվանագետներին ու բանակցողներին:



