Armenian Power
«Հայկական ուժ» կամ «AP» (Armenian Power)` հայկական մաֆիա և հայկական խմբավորում, հանցավոր կազմակերպություն, որը գործում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի շրջակայքում։ Խմբավորումը զբաղվում է թմրանյութերի տեղափոխությամբ, սպանություններով, բռնություններով, խարդախությամբ, անձնական տվյալների գողությամբ, ոչ օրինական խաղերով, առևանգմամբ, ռեկետով, գողություններով, դրամաշորթությամբ (ըստ Վիքիպեդիայի)։ Համարվում է, որ խմբավորման մեջ ներգրավված են մոտ 200 մարդ։ Համաձայն ԱՄՆ ֆեդերալ դատախազության տվյալների՝ մի քանի հարյուր մարդ ներգրավված են խմբավորման հետ կապված ավազակախմբերում։
Հայկական ուժն ամուր կապեր ունի ռուսական կազմակերպված հանցավոր խմբերի հետ։ Բանն այն է, որ կազմակերպված հանցավորությունը թե՛ ԽՍՀՄ-ում և թե՛ Ռուսաստանում միշտ եղել են բազմաէթնիկ։ Խմբավորման մեջ ներգրավված են նաև իսպանալեզուներ՝ հիմնականում մեքսիկացիներ։
«Հայկական ուժ» խմբավորման անդամները սովորաբար կրում են քաղաքային փողոցային բանդաների դասական հագուստ՝ խակի գույնի լայն շալվարներ, ճմրթված սպիտակ վերնաշապիկներ, մազերի ցանցեր, մուգ կապույտ կեպկաներ և LOCS ոճի արևային ակնոցներ։ Շատերի մոտ կան բազմաթիվ դաջվածքներ և, իհարկե, զենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել