Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, թե որքան եմ ես հիասթափված Վաղինակ Շուշանյանի վարքից: Կարծես թե այս տղայի աստղայինը տարել է, ու իրեն թվում է, որ եթե իրեն գովում ու սիրում էին, ինքը կարող է անել ինչ կամենա և ոնց կամենա:
Մինչդեռ, Վաղինակի նկատմամբ դրական վերաբերմունքը մեծապես պայմանավորված էր հենց նրանով, որ ինքը չէր պահում իրեն հիստերիկի պես, չէր դրսևորում ծախու կամ էլ մարգինալացված ակտիվիստներին տիպիկ պահվածք, հնարավորինս կոռեկտ էր ու քաղաքավարի: Իսկ եթե էսօր կանգնում է ու լաչառ կնգա պես սկսում է ոռնալ «Օսիպյան, արի ստե հլը, արա», «Եթե էսինչը չանես՝ աբառոտկա եմ խփելու լյուբոյին» և այլն...
Վաղինակ ջան, քո այս վարքը փոխում է ամբողջ պատկերը, այդ թվում Բաղրամյանից Օպերա գնալու վիճահարույց կոչի վերաբերյալ: Բա եթե էդքան դուխով ու «ատչայեննի» տղա էիր, ինչի՞ փախար էն ժամանակ, ինչի՞ ենթարվեցիր նույն էդ Օսիպյանի պահանջներին...
Ճիշտ են ասում, որ փառքն ու սերն էլ են այլասերում: Երեկ ես չտեսա այն Վաղինակին, ով այդքան դրական տպավորություն էր թողնում: Փոխարենը ես երեկ տեսա փողոցային խուլիգանի վարքով ու հայտնի չի, թե իրեն ինչի տեղ դրած մեկին, ով կամ այս կերպ փորձում է դիվիդենտներ հավաքել ընդդիմադիր-պայքարիստական դաշտում, կամ էլ պարզապես կորցրել է իրականության ու չափի զգացողությունը: