Հայաստանը մի հրաշք երկիր է, որտեղ Լիսկայի թիկնազորի պետը՝ քրեական անցյալով Զարզանդը, նշանակվում է դպրոցի փոխտնօրեն (լրիվ լուրջ):
Հայաստանը մի հրաշք երկիր է, որտեղ թիվ 27 դպրոցի՝ յուրացումների համար դատապարտված տնօրենը վերանշանակվել է տնօրենի պաշտոնին:
Հայաստանը մի հրաշք երկիր է, որտեղ թեև ներդրվեց ավագ դպրոց, բայց միևնույն ա՝ աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցի մոտ, իսկ բուհերի որոշ ֆակուլտետներ ուսանողներ են ընդունում առանց քննության՝ ատեստատների գնահատականների հիման վրա:
Ի վերջո, Հայաստանը մի հրաշք երկիր է, որի կրթության ոլորտն անտերության է մատնված, որովհետև պատասխանատուները նախընտրում են ավելի շատ ընկնել ձևի, քան բովանդակության հետևից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել