Կարծում եմ, որ էս 12 տարեկան երեխուն այսպիսի դաժանությամբ ծեծած տղամարդուն՝ այդ անասունին, պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ՝ անկախ այն հանգամանքից, որ տեսանյութում երեխան էլ, մայրն էլ ողջ եղելությունը չեն ասում, ու գրեթե վստահ եմ, որ այնքան էլ անմեղ վիճաբանություն չի եղել երեխեքի միջև, բայց...
Բայց երբ չափահաս ու հասուն մարդը, ով առավել ևս ինքն է հայր, նման դաժանությամբ ծեծում է ընդամենը 12 տարեկան երեխու, մենք գործ ունենք արդեն ակնհայտ անասնության հետ, որը չի կարող արդարացված լինել այդ երեխայի ոչ մի արարքով:
Տենց խիստ պատժող տղա էիր՝ գնայիր, էդ երեխու հոր հետ հարցերդ պարզեիր, կամ էլ եթե այն աստիճան ծանր մեղք էր գործել էդ երեխեն, որ պարզապես անհրաժեշտ էր տալ, քիթ ջարդել, ուղեղի ցնցում պատճառել՝ դիմեիր ոստիկանություն:
Բայց չէ, լինում են չէ՞ այդպիսի հորթակերպ անասուններ, ովքեր չեն նայում՝ դեմները կին ա, թե երեխա՝ խփում են այնպես, ասես իրենք բռնցքամարտիկներ են, դիմացինն էլ իրենց հակառակորդն է: Ու ասեմ, որպես կանոն, նման մարդիկ կյանքում դուխ չեն ունենում իրենց հավասարի նկատմամբ ուժ կիրառել...
Դրա համար էլ պետք է հետամուտ լինել, որ իրավապահները կոռուպցիոն գործարքի մեջ չմտնեն ու անպայմանորեն գործը հասցնեն ազատազրկման: Թող դա դաս լինի երեխեքի նկատմամբ դաժանություն դրսևորող այլ անասունների համար: