«ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը Մարինե Մկրտամյանը, նախորդ տարի 29 միլիոն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել։ Միևնույն ժամանակ Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 միլիոն դրամ։
Մարինե Մկրտումյանը, դատելով հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան փող չուներ։ Եթե 2014 թվականի սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 40 հազար դոլար, ապա տարեվերջին՝ 30 հազար դոլար։ Եթե համարենք, որ տարվա ընթացքում նվազած 10 հազար դոլարը նա ծախսել է հենց առանձնատան գործարքի համար, հողամասի վաճառքից ստացված 4,8 միլիոն դրամը՝ նույնպես, ապա 29 միլիոնի կեսից էլ քիչ գումար է ստացվամ։ Իսկ թե ինչ կամ ում միջոցներով է Մարինե Մկրտումյանը առանձնատուն գնել՝ հայտնի չէ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի 1,2 միլիոն դրամով հողամաս է գնել։ 2014 թվականի տարեվերջին Մկրտումյանը հայտարարագրել է 185 հազար 790 ամերիկյան դոլար և 5 միլիոն դրամ։ Ընդ որում, դրամով հայտարարագրած դրամական միջոցները նվազել են 19 միլիոնով։ Արման Մկրտումյանը նախորդ տարի ստացել է 21 միլիոն 104 հազար դրամի չափով եկամուտ, որից 14,1 միլիոնը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նրա աշխատավարձն է, 62 միլիոն դրամը՝ տրված փոխառություններից ստացված տոկոսներ, ևս կես միլիոն դրամի չափով աշխատավարձ էլ Մկրտումյանը ստացել է այլ աշխատանքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։