168.am–ը գրում է.
Հայազգի գրոյսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ ամերիկյան Սենտ Լուիսում տեղի ունեցող Sinquefield Cup շախմատային մրցաշարի հաղթող:
Մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով խաղում էր բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Հայ գրոսմայստերը վստահ հանդիպում է անցկացրել, ստացել է առավելություն և 31-րդ քայլում Տոպալովը ստիպվա է եղել քայլերի կրկնությամբ ոչ-ոքիի համաձայնել:
Իսկ դա նշանակում է, որ Արոնյանը՝ անկախ տուրի մնացած հանդիպումների արդյունքներից, վաստակելով 6 միավոր, գլխավորեց մրցաշարային աղյուսակը` անհասանելի դառնալով մրցակիցների համար:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/09/02/532073.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել