Twitter-Native-Video-Arriving-Soon-600x369Araratnews.am-ը գրում է.

Twitter-ում «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին ծաղրող էջ է բացվել, որը երկու շաբաթվա ընթացքում շուրջ 40 հազար բաժանորդ է հավաքել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Հեղինակները, որոնց մասին ոչինչ հայտնի չէ, ԻՊ-ի զինյալների լուսանկարներ են հրապարակում՝ դրանց հանրահայտ կատարողների երգերից մեջբերումներ ավելացնելով: Լուսանկարներից մեկում, օրինակ, բարձրախոսով տղամարդ է, որին ավելացրել են կանադացի երգչուհի Կառլի Ռեյ Ջեփսենի Call Me Maybe կոմպոզիցիայից հետեւյալ տողերը. «Հեյ, ես հենց նոր տեսա քեզ, եւ դա պարզապես խենթություն է: Ահա իմ հեռապոսահամարը, գուցե զանգահարե՞ս ինձ»:

Ըստ Lenta-ի, մյուս լուսանկարներում մեջբերումներ են Մադոննայի, Քեթի Փերիի, Destiny’s Child-ի, Beastie Boys-ի եւ հայտնի այլ կատարողների ու կոլեկտիվների երգերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել