Image result for czech airlinesՎերջին շրջանում հայկական օդային փոխադրումների ոլորտը հաճախակի է սկսել հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների հետ կապված:

Լեհական LOT ավիաընկերությունը, որն այս տարվա հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը, վերադառնում է հայկական շուկա: 2016 թվականի հունվարի 1-ից լեհական ավիաընկերությունը կվերսկսի Վարշավա – Երևան – Վարշավա թռիչքները՝ իրականացնելով շաբաթական երեք չվերթ:

Նշենք, որ LOT Airlines լեհական ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 49 քաղաքներում և 31 երկրներում։
Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ UTair-ն է մտադիր դադարեցնել դեպի Երևան իրականացվող մի քանի չվերթ։

Սպասվում է, որ առաջիկայում իր չվերթները վերսկսելու է նաև չեխական ավիաուղիները, որն առավել նվազ գներով ծառայություններ մատուցող ավիաընկերություններից է:

Մյուս կողմից վերջին շրջանում քաղավիացիայի վերաբերյալ քննարկումները կառավարության նիստերում բավականին հաճախակի են դարձել: Մնում է հուսալ, որ տարվող աշխատանքներն արդյունավետ կլինեն, ու ոլորտում իրական մրցակցություն կապահովվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել