Էսօր պատահաբար հանդիպեցի Երևանում անցկացվելիք միջազգային աշխատանքային քննարկման մասնակիցների: Քննարկման թեման էր բրոնզե դարի գտածոների կոնսերվացիան Հայաստանի Պատմության թանգարանում:
Քննարկման մասնակիցները տարբեր երկրներից մասնագիտանում էին հնագիտական գտածոների կոնսերվացիային և ապահով մշակման հարցում: Նրանք սարսափել էին, երբ տեսել էին, թե մեր Պատմության թանգարանում ինչ մեթոդներով են գտածոները վերականգնում կամ կոնսերվացնում:
Մի ռուս կին կար, Էրմիտաժից, ասում էր ոնց որ փողոցից ավտոմեխանիկ էին գտել, որը ավտոմեխանիկին համապատասխան գործիքներով վերականգնում էր իրականացնում, մինչդեռ դրա համար հատուկ նյութեր ու գործիքներ են պետք, որովհետև նման մշակման դեպքում մի քանի տարուց հնարավոր է՝ ամեն ինչ փչանա կամ կորցնի իր պատմական արժեքը: Բացի այդ վերականգնման մեթոդը պետք է որոշվի հատուկ խորհրդի կողմից, որը նույնպես չկար կամ էլ կար, բայց մենակ թղթի վրա:
Հետաքրքիրն էն է, որ երբ ասել են, որ սխալ եք աշխատում, հնարավոր է հուշարձանները փչացնեք, թանգարանում սկսել են թշնամաբար դիտել էդպես խոսողներին:
Ասածս էն է, որ եթե կառավարության մի որոշումով մի քանի տասնյակ հուշարձան են տեղափոխում Երևան ու փչացնում, էս ճանապարհով, բոլորի աչքից հեռու, կարող են տասնյակ հազարավոր գտածոներ անվերադարձ փչացնել:
Կարծում եմ՝ էս հարցը բարձրացնել է պետք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahram.miraqyan/posts/459569680755965
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել