Իմ գլխում ուղղակի չի տեղավորվում էն, ինչ էսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, տեսա մեր Մայր դպրոցի ու դիմացի դպրոցի (կարճ՝ «Նուբարյան» են ասում) միջև ընկած տարածքում։ Ես լուրջ չեմ հասկանում, թե ինքն իրեն դպրոցի տնօրեն համարող մարդն ինչ հիմնավորմամբ կարող է այ էսպես ավիրել, ապականել, հարամել էրեխեքի ու հարակից տարածքների բնակիչների ՀԱՆՐԱՅԻՆ օգտագործման տարածքը։ Պարզվում է, որ հարևան դպրոցի նորանշանակ տնօրենը որոշել է ՑԱՆԿԱՊԱՏ կառուցել (!!!)։
Հարգելի՛ Տարոն Մարգարյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորում են Հայաստանում ամենամեծ թվով հատուկ կարիքներ ունեցող երեխաներ. ո՞վ է էս դպրոցի տիկին տնօրենին իրավունք տվել խանգարել էդ էրեխեքի տեղաշարժին։
Մինչ էս պահն ինձ՝ որպես ՄՍԿՀ Խորհրդի նախագահի կամ ՄՍԿՀ տնօրեն պ-ն Աշոտ Բլեյանին չեն տրամադրվել էս վանդալիզմի իրավաբանական հիմնավորումները՝ իրավունք, նախագիծ, այլ փաստաթղթեր։ Բայց էդ դեռ մի կողմ՝ ո՞րն է էս կամայականության ենթադրվող ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ։ Հանուն ինչի՞ եք դպրոցը վերածում բերդի, ա՛յ նորանշանակ տնօրեն տիկին Արեյան...