Եթե ղեկավարն իր գործունեության ընթացքում բացառապես բացասական, վատ, անտանելի բաներ է անում և մի օր էլ, ասենք, մի լավ բան է անում, ապա սովորական մահկանացուներին չի սազում, որ անմիջապես մոռանան նրա անտանելիության մասին: Ի վերջո, պնակալեզների պակաս ղեկավարները չեն ունենում: Կարիք չկա, որ դուք էլ հավասարվեք նրանց: Ինչքան էլ մաքրում եմ ընկերներիս ցուցակը, մեկ էլ հայտնվում են մարդիկ, ում բարոյական արժեքն ինձ մոտ անկում է ապրում, երբ իրենց գործողություններով հերոսացնում են համընդհանուր նողկանքի արժանացած գործչի: Ամոթ ա, ջահել տղերք եք...
Մի քանի տարի առաջ հոդված գրեցի մի քոփի-փաստ արած սերիալի մասին: Այդ սերիալում խաղացող դերասան ընկերներս խնդրեցին, որ մի փոքր նուրբ վերաբերվեմ հարցին: Բնականաբար, նրանց խաթեր համար էլ չխորացա, բայց էդ դերասաններն աչքիցս ընկան: Սերիալից հետո նրանց շատ նուրբ ձևով տշեցին այդ ալիքից: Համ ինձ կորցրին, համ էլ...
Մի խոսքով, ջահել տղա եք, մի քիչ ձեզ տղավարի պահեք։