«Ծռությունը» հայկական ինքնության հիմնական հատկանիշն է, և դրա վկայությունը մեր ժողովրդի էպոսն է, նրա գլխավոր հերոսները: Ժողովրդի խեղճությունը ևս դրսևորվել է այնտեղ, դրսևորվել է նաև աշխարհում տեղ չունենալու մեր ընկալումը: Ոնց դիտարկում ես՝ ստանում ես բացասական երևույթների շարան, քանի որ «ծռությունը», որքան էլ այն փորձես գնահատել որպես դրական հատկանիշ, կյանքում խաղում է բացասական դեր՝ վնաս հասցնելով թե՛ իր կրողին և թե՛ նրա շրջապատին: Եվ ի տարբերություն այլոց՝ մենք ոչ թե փորձում ենք իրականության պրիզմայից դիտարկել մեր հերոսի «ծռությունը», այլ գովերգում ենք այն մեր էպոսում: Հունական էպոսում, օրինակ, գովերգվում է խորամանկությունը՝ մարդկանց խաբելը՝ դրսևորված փայտե ձիու պատմությամբ: Ուրիշ հարց, որ հունական էպոսում հունական միացյալ ուժերը հաղթանակ են տանում հունական մեկ այլ ցեղի նկատմամբ, որի անդամները պաշտում էին նույն աստվածներին, բայց դա արդեն իրենց խնդիրն է: Իսկ մեր խնդիրը «ծռությունը» որպես դրական հատկանիշ դիտարկելուց հրաժարվելն է ու իրական արժեքներ ձեռք բերելը. չինմաչինցի իմաստուն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել