Մինչև հիմա հավատս չի գալիս, որ «Ոչ թալանինը» որոշել ա հենց սեպտեմբերի 1-ին Բաղրամյանը կրկին փակել: Տղե՛րք, դուք փոքր չե՞ք եղել, դպրոց չե՞ք գնացել, ձեր համար սեպտեմբերի 1-ը, այն էլ ամենաառաջինը, ձեր մանկության ամենավառ օրերից չի՞ եղել: Իսկ ձեր սեպտեմբերի 1-ն ինչ-որ մեկը հարամե՞լ ա: Չէ՞: Բա այդ դեպքում ինչո՞ւ եք ուզում, որ հազարավոր երեխաների համար, ում համար վաղը լինելու է իրենց կյանքի առաջին սեպտեմբերի 1-ը, էդ ամենահիշվող տոնը մթագնի:
Հիշեք, որ վաղը դպրոց են գնալու այդ թվում նաև այն մարդկանց երեխաները, ովքեր ձեզ սատարում էին Բաղրամյանում: Որքանո՞վ է արդարացված հենց այդ տոնական օրն ակցիայի համար ընտրելը: Չէ՞ որ բոլորս էլ հասկանում ենք, որ վաղը Բաղրամյանի փակելու փորձը՝ ցանկացած եզրահանգումով, հղի է բազմաթիվ ռիսկերով ու լարվածությամբ: Մի՞թե չի կարելի սպասել ու ձեր անելիքն անել մեկ ուրիշ օր: Անպայման է մասսայականություն ապահովել երեխաների տոնը փչացնելու հաշվի՞ն: Չի սազում ձեզ, տղե՛րք: