Իննամյա Տեսսին շատ հմայիչ, խելացի ու լուրջ մի աղջնակ էր...
Մի անգամ պատահաբար լսեց ծնողների խոսակցությունը իր փոքրիկ եղբոր՝ Թեդի  մասին... Նա գիտեր, որ եղբայրը ծանր հիվանդ է, իսկ ծնողները բուժման համար գումար  չունեն... Նրանք վերջերս էին տեղափոխվել մի ուրիշ բնակարան, որովհետև բավականաչափ գումար չունեին վճարելու տան վարձն ու հոգալ բուժման ծախսերը... Ծանր էր երեխայի վիճակը... Միայն մի շատ «թանկարժեք» վիրաբույժ կարող էր փրկել Թեդի կյանքը...

Տեսսին լսեց, թե ինչ ասաց հուսահատված հայրը իր լացակումած  մորը.
-Միայն հրաշքը կարող է փրկել մեր որդուն...
Տեսսին վազեց իր սենյակ, վերցրեց մուրաբայի ապակե բանկան, ուր պահում էր իր բոլոր խնայողությունները... Լցրեց հատակին ու սկսեց զգուշորեն հաշվել մանրադրամը... Հաշվեց երեք անգամ, որ չսխալվի... Հետո նորից  մետաղադրամը լցրեց բանկայի մեջ, փակեց կափարիչով ու աննկատ դուրս եկավ տանից.... և որքան ուժ կար ոտքերում, վազեց դեղատուն...
Նա լուռ սպասում էր, թե երբ դեղագործն իրեն ուշադրություն կդարձնի... Սակայն նա այնքան  էր տարված խոսակցությամբ մեկ ուրիշ մարդու հետ, որ հազիվ թե նկատեր աղջկան...
Տեսսին ամեն կերպ փորձում էր հրավիրել նրա ուշադրությունը, սակայն ապարդյուն...
Ի վերջո նա վերցրեց մի մետաղադրամ ու սկսեց թակել  ապակին... Դա օգնեց...
-Ի՞նչ եք ցանկանում,-հարցրեց դեղագործը բարկացկոտ ձայնով: - Գիտեք՝ ես զրուցում եմ իմ եղբոր հետ, որին չեմ տեսել մի քանի տարի...
-Լավ, բայց ես կցանկանայի խոսել իմ եղբոր մասին,-պատասխանեց Տեսսին նույն տոնով:
- Գիտեք նա շատ հիվանդ է... Ես ցանկանում եմ Հրաշք գնել...
-Ներեցեք, ի՞նչ...
-Նրա անունը Թեդ է... Նրա գլխի մեջ ինչ-որ վատ բան է աճում..., և իմ հայրն ասել է, որ հիմա նրան միայն Հրաշքը կարող է փրկել... Այսպիսով, ի՞նչ արժի այդ հրաշքը...
-Մենք այստեղ հրաշք չենք վաճառում.... Ներիր, բայց ոչնչով օգնել չեմ կարող...,-պատասխանեց դեղագործը:
-Լսեք, ես գումար ունեմ, ես կվճարեմ ... ու եթե չբավականացնի, ես կճարեմ նորից... Միայն թե ասեք՝ որքան այն արժի..........
Դեղագործի եղբայրը, որը մինչ այդ լուռ լսում էր նրանց խոսակցությունը, մոտեցավ, ծնկեց փոքրիկ աղջկա առջև ու հարցրեց.
-Ի՞նչ տեսակի Հրաշք է հարկավոր քո եղբորը, փոքրիկս...
-Ես չգիտեմ,-լացակումած պատասխանեց Տեսսին:-Ես միայն գիտեմ, որ նա շատ հիվանդ է... Ու մայրս ասում է, որ նրան վիրահատել է հարկավոր: Բայց իմ հայրը չի կարող վճարել գործողության համար... Ուստի, ես որոշեցի օգտագործել իմ փողը...
-Իսկ որքա՞ն ունես,- հարցրեց Չիկագոյից եկած դեղագործի եղբայրը...
-Մի դոլար և 11 ցենտ,-թոթովեց Տեսսին...
-Ինչպիսի զուգադիպություն,-ժպտաց տղամարդը,-մի դոլար ու 11 ցենտ...
Նա վերցրեց գումարը, բռնեց աղջկա ձեռքն ու խնդրեց տանել իրենց տուն...
-Ես ուզում եմ տեսնել քո եղբորն ու հանդիպել ծնողներիդ... Տեսնենք, թե ինչ կարգի Հրաշք է ձեզ հարկավոր...
Այդ լավ հագնված տղամարդը հայտնի նյարդավիրաբույժ Քարլթոն Ամսթրոնգն էր...
......Նա բոլորովին անվճար կատարեց վիրահատությունն ու շուտով Թեդը լիովին առողջ վերադարձավ տուն...
Մայրն ու հայրը երջանիկ էին... Նրանք ուրախ քննարկում էին պատահական իրադարձությունների շղթան, որը հանդիպեցրեց իրենց վիրաբույժին...
-Այդ բժիշկը իսկական Հրաշք էր,-շշնջաց   մայրը... Հետաքրքիր է, թե որքան կարժենար....
Տեսսին ժպտաց... Դե, նա  հաստատ գիտեր, թե որքան է այդ Հրաշքի արժեքը...
...Մի դոլար և 11 ցենտ... Ավելացրած՝ փոքրիկ աղջկա Անկեղծ Հավատը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել