Ողջույն, սիրելիս, եկել եմ` համբուրեմ քեզ: Գիտե՞ս, ժամանակը դատարկ է, ոչինչ չարժե այն իրականում, եկել եմ, որ այլևս այն չնկատես, գիտես, իհարկե գիտես... Քեզ մի գիրկ սեր եմ պահել, մի քնքուշ, տաք համբույր եմ պահել, որ մաքրեմ անցյալիդ ստվերներից քեզ, որ ներկաս դարձնես առանց դադարի կողքիդ, քանի որ առանց քեզ այժմ գոյ չունի ինձ պես մեկը, ես քո մեջ եմ պարփակվել, գրկումդ հալվել, վեհությամբդ իրանել անսիրտ սերս, անքեզ հույզերս, իսկ հիմա եկել եմ, որ լցնես ներկայիս փոշոտված, վաղուց անտեսված անկյունները, եկել եմ, որ սիրեմ քեզ` որպես խելագար, մոլեգնած մի ուրվական, որ փնտրում է քո մեջ հանգրվան... Գիտե՞ս՝ մի թաքուն նվեր եմ պահել քեզ... Հոգուս խաղաղությունն ու հույսն եմ պահել քեզ, սրտիս թրթիռն ու զարկն եմ պահել քեզ... Կողքիս կլինես, ինձ ճախրել կսովորեցնես... Քեզ մի նվեր եմ պահել...ինձ եմ պահել...այսուհետ քոնն եմ, քո մի մասն եմ, դու ես, մենք ենք, չկանք....ճախրում ենք....
Առնելա Այվայզյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել