Ինչի՞: Աշխարհում լիքը կազմակերպություններ կան, որ փորձում են աշխարհը տանել դեպի ավելի բարեկեցիկ ու խաղաղ կյանքի: Էդ կազմակերպությունները ֆինանսավորվում են էն կառույցների կողմից, որոնք առաջիկա մի քանի հարյուր տարվա պատերազմների թատերաբեմերն ու պատերազմների սցենարներն արդեն մշակած ու պեչատած ունեն:
Նավթից ու ոսկուց ավելի հուսալի դրամական ապահովման միջոց է զենքը: Այսինքն զենք միշտ պիտի արտադրվի: Այսինքն տրամաբանական է, որ այդ արտադրված զենքը պահեստում չի մնալու: Հայտվելու է կորեացիների, վիետնամցիների, կուբացիների, ադրբեջանցիների, Ալ Քաիդայի, Իսլամական պետության և այլնի ձեռքում: Դրանց ձեռքի զենքն էլ պահեստում չի մնալու, օգտագործվելու է: Հետևաբար լինելու է պատերազմ: Հաջորդիվ կամ նախորդիվ լինելու է պատերազմի հիմնավորում: Մեկի համար դա լինելու է <<իր>> տարածքների քսան տոկոսը հետ վերադարձնելը, մյուսի համար լինելու է Ղուրանում չգրված, բայց ենթատողերում կարդացվող սուրահները:
Էս պահին Ռուսաստանն ու արևմուտքն ավելի խոշորամասշտաբ ու ավելի խոցելի զինադադարի մեջ են, քան Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանն այդ զինադադարի համար վճարում է իր ամբողջ տնտեսությամբ: ԱՄՆ-ն վճարում է ժպիտով, Եվրոպան վճարում է Հունաստանով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10207041398500623?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել