Անչափ կարեւոր, դժուար եւ լուրջ աշխատանք է իրենից ներկայացնում Հայաստանյան շրջագայութիւն կազմակերպելը՝ հատկապէս ռոք ժանրի խմբերի համար։
Երաժշտութեան այս ժանրը ինչ որ տեղ հակասական է եւ միշտ չէ որ ճիշտ է ընկալւում՝ հատկապէս Հայաստանի շատ շրջաններում։ Բայց այն, որ երաժշտասէրի համար այն բացում է մի յսկայ աշխարհ, կասկածից վեր է։
Երաժշտութեան այս ժանրի կարկառուն ներկայացուցիչները (կամ նրանց շնորհիւ) աշխարհում իրականացրել են թէ՛ գաղափարական, թէ՛ մոդայի հեղափոխութիւններ, որոնք երբէմն միտուած են եղել այսպէս կոչուած «կարծրատիպերի» ջարդմանը։ Ասել կուզեմ, որքան ազատ, ըմբոստ, սլացող, պայքարող երաժշտութիւն է ռոքը, այնքան էլ մոլորեցնող եւ կործանող է, եւ ինչպէս երաժշտական որեւէ ժանրում, այստեղ էլ պէտք է զգոյշ լինել։
«Դոգմա» խմբում հայկական գործող ամենակայացած խմբերից մէկն է, որ հասցրել է սիրուած լինել Երեւանում, եւ ինչու ոչ, նաեւ Երեւանից դուրս։
Նախ ցանկանում եմ խորին շնորհակալութիւնս յայտնել, որպէս գորիսեցի, որ այդքան կիլոմետրեր եք կտրել, անցել մեր քաղաքում համերգ տալու։
Գորիսում վերջին նման համերգը եղել էր մէկ էլ «Բամբիրի» կողմից, մի քանի տարի առաջ։
Նման հազուադէպութիւնն է թերեւս պատճառը, որ դահլիճը սակաւամարդ էր։
Արդիւնքում մենք աւելի մոտիկից ճանաչեցինք Դոգմային եւ Դոգման էլ մեզ։
Մենք շատ գոհ էինք եւ տպաւորուած, յուսով եմ Դոգման նոյնպէս։ :)
Վերջում մի երկու նկատառում։
Ձայնային տեղադրումն այդքան էլ յաջող չէր եւ երբէմն աղմուկն ականջ էր սղոցում։
Եւ մի հակադարձում էլ մեներգչուհու այն պնդմանը՝ որ համերգին մինչեւ վերջ մնացողներն են մեր ոսկի երիտասարդութիւնը։
Նման համոզմունքը ծնում է մի նոր կոմպլեքս, որ պատում է շատ երիտասարդների, ովքեր կարծում են թէ իրենք առաւել են շատերից միայն նրանով, որ սիրում են կամ ապրում են ռոք երաժշտութեամբ։ Եւ դա է թերեւս պատճառը, որ նրանցից շատերի մոտ ի հայտ է գալիս ինքնահաստատման խնդիր եւ սկսում են արհեստականօրէն տարբերուել շրջապատից իրենց սանրուածքներով, հագուկապերով... Պէտք չէ այդպէս քարոզել։ Ռոքը ժանր է, որն էմոցիոնալ է, ըմբոստ, խենթ... բայց աւել ենթադրութիւններ անել պէտք չէ։
Այսքանը։
Կրկին շնորհակալութիւն եմ յայտնում Դոգմային իր այս համերգի համար։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/501314.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել