Մարդիկ լրիվ են ցնդել: Ի՜նչ ասես լսել էի, բայց բարեգործական ստրիպտիզ, այն էլ՝ մանկատների համար, չէի լսել: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Վարդան Ռուսաստանում 3-րդ էշելոնի կերար է այնտեղի էստրադայում, ու ամենամեծ ձեռքբերումները կարելի է համարել Սեդակովայի ինստագրամում կիսաէրոտիկ լուսանկարներն և Ուրգանտի շոուի ժամանակ «տռուբա ծռելու» մաստեր-կլասը, ու հասկանում եմ, թե ինչու է նա հաճախ Հայաստան գալիս ու փորձում էստեղ ինչ-որ բան անել: Ի վերջո, Հայաստանում նրան շատ ավելի շատ են ճանաչում, քան Ռուսաստանում, ու էստեղ ավելի մեծ են շանսերը փիառվելու, բայց ախր սե՞նց:
Ընդհանրապես, ինչ կարգի այլասերված երևակայություն է պետք ունենալ, որպեսզի մոգոնել բարեգործական ստրիպտիզի պես ուռոդ գաղափար: Ու այլասերվածն էլ մի կողմ, ի՞նչ կարգի տկարամիտ պետք է լինել, որպեսզի էլ ավելի արդյունավետ լինելու համար ընտրել էլ ավելի սենտիմենտալ երանգ ու հայտարարել, որ Վարդան տռուբեն ծռելու ա հանուն որբ երեխաների:
Էհ, հետո՞: Էլիտար ու ոչ այնքան էլիտար մարմնավաճառներ չկա՞ն, ովքեր կցանկանային հանուն որբերի բարեգործական պոռնկությամբ զբաղվել ինչ-որ ժամանակ ու ողջ հասույթը տրամադրել մանկատներին:
Չի կարելի հանուն փիառի ու վարկանիշի ամեն բանի գնալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1616042188661719&set=a.1436339379965335.1073741827.100007678606149&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել