Հայաստանյան ներկա իրականությունում նույնիսկ մակերեսային վերլուծության դեպքում շատ շուտով հանգում ես այն եզրակացությանը, որ քաղաքական գիտակցություն և քաղաքական մշակույթ կոչվածները որպես այդպիսին կամ բացակայում են, կամ դեռ սկզբնավորման փուլում են: Իսկ բնորոշ հիմնական գիծն էլ այն է, որ այդ նույն սկզբնավորման փուլը կարծես առաջընթաց չի ապրում: Այլապես ինչպես՞ հասկանալ, երբ՝
-Մի կուսակցություն կարող է ինչ որ ժամանակ իբր ժողովրդավարական ընտրություններ կոչվածի արդյունքում լինել իշխանություն, խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն, բայց շատ կարճ ժամանակից հետո չունենալով իշխանություն, չի կարողանում նույնիսկ հաջորդ համապետական ընտրություններում հաղթահարել միչև անգամ սահմանված նվազագույն շեմը, ավելին ՝ գրանցել անսպասելի արդյունքներ:
Հիշենք ՀՀՇ-ին:
-Մեկ այլ կուսակցություն կամ կուսակցություններ առաջնորդի համար նախագահական ընտրություններում ապահովվել բավականին պատկառելի , նույնիսկ ընտրվելու հարցում վիճահարույց քվեներ, իսկ համապետական ընտրություններում որպես կուսակցություն ստանալ տասնապատիկ անգամներ քիչ քվեներ: Հիշենք ՀԺԿ-ին և ՀԱԿ-ին:
Էլի օրինակներ կարելի է բերել ու ոչ քիչ թվով:
Մեզանում քաղաքական մշակույթի ձևավորման առաջընթացի խիստ դանդաղ կամ գրեթե բացակայող տեմպը կարելի է պայմանավորել նրանով, որ նրա ձևավորման գործում մեծ դեր ունի մի հանգամանք, որին կարելի է կոչել քաղաքական առասպել, որը արդեն կապված է ոչ թե քաղաքական գիտակցության հետ, այլ ավելի շուտ տեղավորվում է էմոցիաների դաշտում: Պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական առասպելը մեծ ուժ է, բայց ոչ զարգացում ու առաջընթաց ապահովող: Նա հավատի հետ ձուլված է, անվերապահ հավատ անձի նկատմամբ, ունակ է իր հետևից տանել մասսաներին, ենթարկել առաջնորդի կարծիքին , և այլն.., բայց այսքանով հանդերձ այն ոչ մի ընդհանուր եզր չունի նույն քաղաքական գիտակցության հետ, իսկ քաղաքական մշակույթի առումով , որը ենթադրում է մտքի մշտական աշխատանքի պրոցես , մշտական իմաստավորում նոր փաստերի և հայտնությունների, այն նույնիսկ հետընթաց ապահովող գործոն է : Ցավալի է, բայց ունենք այն, ինչ ունենք))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել