Օր օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելով՝ ստանում է հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի, և անհրաժեշտ են հերոսական ճիգեր, որպեսզի նվազեցվի հանցավորությունը և կանգնեցվի ավերածությունը: Կառավարությունը, որպես երկրում կարգ ու կանոն հաստատող պատվար, պետք է ներդնի իր բոլոր ուժերը հանցավորության դեմ պայքարելու համար և նրա գլխավոր խնդիրը պետք է լինի հասարակությունից հանցավոր տարրի վերացումը: Այս խնդրին պետք է ծառայեն վարչակազմը և դատարանը: Մինչդեռ մեր վարչակազմը հեռու է լավ լինելուց՚:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10207979075778673?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել