Երեկվանից քննարկվում է ներառական կրթության լավ կամ վատ լինելը։ Դնենք մի կողմ, թե երեկվա պաշտոնյան ինչ է ասել ու մենք ինչ ենք մտածում խնդրո առարկայի մասին։ Պետք է քննարկել հետևյալ մի քանի հարցը.
1. Ոչ թե պետք է հուզական-բարոյական կողմին նայել, այլ հստակ սահմանել (եթե սահմանված է, ապա մի հատ էլ հրապարակել), թե որ հիվանդությունների մասին է խոսքը։
2. Պետք է ուսումնասիրել, թե հենց հիվանդ երեխայի վրա ինչ ազդեցություն է ունենում ներառական կրթությունը։ Դրանից օգուտ կա՞, թե չկա։
3. Նույնը նաև առողջ երեխաներին է վերաբերում։
4. Մի հատ էլ ծնողներին լսենք, տեսնենք ինչ են ասում նրանք, ում երեխաների դասարաններում կան այդպիսի երեխաներ։
Էս ամենը ու էլի բազում հարցեր պետք է ուսումնասիրել ու նոր որոշել, ներառական կրթությունը լավ է, թե վատ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/597007177068870
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել