Զաքարյան. Քոբանիից Թուրքիա հասած հայ ընտանիքները Երևանում կլինեն վաղըPanorama.am-ը գրում է.

Վաղը Ստամբուլից Երևան կժամանեն Քոբանիից փախած երկու հայ ընտանիքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նախապես տեղեկացրել էինք, որ Քոբանիից Թուրքիա է հասել 12 հոգուց բաղկացած երեք հայ ընտանիք: Նրանցից մեկը հրաժարվել է Հայաստան տեղափոխվել:

Նախարարության պաշտոնյան ասաց, որ ընտանիքի որոշման պատճառների մասին հստակ տեղեկություններ չունի՝ «միգուցե փաստաթղթերի ձևակերպման պատճառով է եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել