Բրիտանացի 22-ամյա Էնդրյու Ինգլդը տհաճ ապրումներ է ունեցել, երբ 16-ամյա օրանգուտանգ Ռամոնը Բլեքփուլի գազանանոցում սկսել է ուշադրության նշաններ ցույց տալ նրա ընկերուհուն՝ գրում է ultramir.net-ը:
Իմիջիայլոց, Էնդրյուի ընկերուհին՝ լուսանկարչուհի Հոլլի Գորդոնը, դեմ չէր դրան: Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար 300 կմ հեռավորություն է անցնում, որպեսզի հասնի Բլեքփուլի գազանանոց՝ այնտեղ բնակվող կենդանիներին լուսանկարելու համար:
«Ինչ-որ պահի ես հասկացա, որ Ռամոնը ինձ ճանաչել է: Նա բառացիորեն կպել էր վանդակաճաղին և անընդհատ ժպտում էր ինձ ու աչքով անում»,- պատմել է բրիտանուհին: Նրա խոսքերով՝ դա սկսել է անհանգստացնել իր ընկերոջը՝ մասնագիտությամբ բիոքիմիկոս Էնդրյուին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել