Բնական դեղամիջոց՝ արյան մեջ շաքարի մակարդակը և նյութափոխանակությունը կարգավորելու համար168.am-ը գրում է.

healthyfoodstar.com կայքն առաջարկում է դեղատոմս, որը բաղկացած է 2 համեղ համեմունքներից՝ դարչինից և մեխակից: Այս դեղատոմսը կլավացնի ձեր նյութափոխանակությունը, կկարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը և դրական ազդեցություն կունենա ամբողջ օրգանիզմի առողջության վրա: Մյուս առողջարար հատկանիշների հետ մեկտեղ՝ դարչինը կարգավորում է շաքարի մակարդակը, պայքարում սնկային բորբոքումների դեմ, հանգստացնում այտուցները, ինչպես նաև հզոր հակաօքսիդանտ է:

Առողջարար իր հատկանիշներով մեխակն առաջատար համեմունքներից մեկն է: Այս բաղադրատոմսն օգնում է օրգանիզմից հեռացնել թույները, հանգստացնել ատամնացավը և, ընդհանուր առմամբ, շատ լավ է առողջության համար:

Բաղադրիչներ

  • Դարչինի 2 ձողիկ
  • 3 գրամ մեխակ
  • 5լ ջուր

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները տարայի մեջ և 5 օր պահեք սառնարանում: Վաղ առավոտյան՝ դատարկ ստամոքսին, խմեք 100մլ այս ըմպելիքից: Կարող եք խմելուց առաջ քամել այն: Երբ տարայի մեջ կմնա 400 մլ, նոր չափաբաժին պատրաստեք: 3 շիշ խմելուց հետո 15 օր դադար տվեք: Անհրաժեշտության դեպքում կրկնեք բուժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել