iosifa_kobzona_lishili_zvaniya_pochetnogo_grazhdanina_kramatorskaԱՄՆ հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է ժամանակավորապես դադարեցնել, «Նորությունների ռուսական ծառայության» եթերում ասել է Պետդումայի պատգամավոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, հայտնում է BBC-ն:

«Ես ԱՄՆ հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները կկանգնեցնեի, որպեսզի ամերիկացիները մտածեին, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել: Չի կարելի կատակ անել Ռուսաստանի հետ: Ես ոչ մեկին խորհուրդ չէի տա կատակել Ռուսաստանի ազատ ժողովրդի հետ, որը սիրում է իր երկիրը»,- հայտարարել է նա:

Կոբզոնն այդպես է մեկնաբանել Դաշնային խորհդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ԱՄՆ մուտքի այցագրի հետ կապված սկանդալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել