Սուրբ Թովմաս, Հակոբոս և Շմավոն առաքյալների տոնն էPanorama.am-ը գրում է.

Սուրբ Թովմաս, Հակոբոս և Շմավոն առաքյալների հիշատակության օրն է: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ս. Թովմաս առաքյալը՝ «երկվորյակ» անվանված, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում է, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Իր թերահավատությամբ հայտնի առաքյալին հաջորդ շաբաթ իսկ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուս. Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե՛ր իմ և Աստված իմ» (Հովհ. Ի 24-29): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե՛ք մենք էլ միասին գնանք վարդապետի հետ, ու եթե պետք լինի մեռնել՝ մեռնենք նրա հետ» (Հովհ. ԺԱ 16): 
Ըստ ավանդության, Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան» և «Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել