Araratnews.am-ը գրում է.
Կարիբյան ավազանի երկներին պատուհասած «Էրիկ» փոթորկի պատճառով Դոմինիկ կղզում առնվազն 20 մարդ է զոհվել , ևս 31-ն էլ անհետ կորել են, հաղորդում է Associated Press-ը:
Հաիթիում, Դոմինիկյան Հանրապետությունում տարերքը տապալել է ծառերն ու էլեկտրալարերը:
Դոմինիկի վարչապետ Ռուզվելտ Սկերիտի խոսքով, հասցված վնասի պատճառով պետությունը 20 տարի հետ է ընկել: «Ավերածությունների մակարդակը հսկայական է. ավերվել են հարյուրավոր տներ կամուրջներ ու ճանապարհներ: Ըստ էության, մենք նորից պետք է կառուցենք Դոմինիկը»,- ասել է վարչապետն ու հավելել, որ կատարվածն «ազգային ողբերգություն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



