Yerkir.am-ը գրում է.
Ուկրաինայում ընթացող` Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարը մոտեցել է եզրագծին: Այսօր կկայանան եզրափակիչները: 10 քաշային կարգերից երկուսի եզրափակիչում Հայաստանը կունենա ներկայացուցիչ:
Ուկրաինայում մեր երկրի դրոշը ամենից վեր կփորձեն բարձրացնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Եզրափակիչում Ալեն Դանիելյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Մուրադ Սիրյոգևը, իսկ Հրայր Շահվերդյանը կմենամարտի Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեինուլինովի հետ. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառաությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/91690.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել