769396_20150829080415ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Ամերիկայի հրեաներին՝ կոչ անելով աջակցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին: Օբաման նաև պատասխանել է գործարքի և ամերիկա-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ հարցերին, գրում է The New York Times-ը:

Օբաման պնդում է, որ մինչև համաձայնագրի գործողության ժամկետի սպառումը, այսինքն՝ 15 տարի հետո, ԱՄՆ հաջորդ նախագահը ավելի շահավետ դիրքում կլինի Իրանի նկատմամբ: Նրա խոսքով՝ գործարքը հիմնված է ոչ թե վստահության, այլ հնարավորության վրա՝ ստուգելու, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները:

Օբաման նաև ասել է, որ իրանական գործարքի մասին քննարկումը «լի է չարությամբ», պետք է այն ավելի հանգիստ տոնով վարել:

Օբաման ԱՄՆ հրեական համայնքներին վստահեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Վիեննայի համաձայնագրի սուր քննադատությունը չի անդրադառնա ամերիկա-իսրայելական հարաբերությունների բնույթի վրա: Նա նշել է, որ երկու կողմերը վերջերս ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել