Նյու Յորքի ավիաշոուին նախապատրաստվելիս ինքնաթիռ է կործանվել168.am-ը գրում է.

Պրոպելերային ինքնաթիռ է կործանվել Նյու Յորք նահանգի Օրանժ շրջանում նյույորքյան ավիաշոուի նախապատրաստական աշխատանքների ժամանակ:

Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ Երևանի ժամանակով ժ. 22:00-ին «Ստյուարտ» միջազգային օդանավակայանի տարածքում:
Ինքնաթիռում գտնվել է միայն օդաչուն: Ինչպես հայտնում է LifeNews-ը, հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, ինքնաթիռի կործանման հետևանքով տղամարդը մահացել է:

Կատարվածի պատճառները հետաքննվում են: Ավիաշոուն նախատեսված էր այս հանգստյան օրերին: Կազմակերպիչները հայտարարել են, որ չնայած կատարվածին, միջոցառումը կանցնի գրաֆիկին համապատասխան:

inqnatir

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել