Ստամբուլում կառուցված հայկական դպրոցի շենքը շահագործման կհանձնվի այս տարիPanorama.am-ը գրում է.

Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամը Բաքըրքյոյում հայկական դպրոց է կառուցել, որը 2015-2016 ուսումնական տարվանից կհանձնվի շահագործման: Այս մասին գրում է  «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Hürriyet» թերթին:

Հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը ասել է, որ նոր դպրոցն անհրաժեշտությունն էր: 

«Օսմանյան շրջանում Հովհաննես Դադյանի կառուցած դպրոցը շահագործվում էր 171 տարի, այն այլևս չէր բավարարում կարիքները»,- տեղեկացրել է հիմնադրամի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել