Դատարանը բժիշկ Խուլիո Գաբրիել Դիազին` Կալիֆոռնիայից, մեղավոր է ճանաչել ցավազրկողների ապօրինի տարածման համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
2011-ի ընթացքում բժիշկը դուրս է գրել ընդհանուր առմամբ հզոր ցավազրկողների 1.7 մլն չափաբաժին, ինչպես, օրինակ` OxyContin-ը:
Ըստ Լոս Անջելեսում ԱՄՆ դատախազության` պարզվել է, որ մեղադրյալի որոշ հաճախորդներ թմրամոլներ են եղել, բացի դրանից՝ մի քանի մարդ էլ մահացել է չափից մեծ չափաբաժին ընդունելուց: Բժիշկն իր հաճախորդներից «Քենդիմեն» մականունն է ստացել:
Նշվում է, որ հետաքննության ընթացքում հարցման ենթարկված բժիշկներն ու դեղագործները հայտարարել են, որ երբեք չեն տեսել դեղորայքի համատեղության և չափաբաժնի այնպիսի տեսք, ինչպիսին ստանում էր 67-ամյա Դիազը:
Դատախազությունը Դիազին մեղադրում է 79 կետով, նրան սպառնում է առավելագույն` 1360 տարի պատժաժամկետ: