Ճապոնացիների երկարակեցության գաղտնիքըԾագող արևի երկրի` Ճապոնիայի խանութներում վաճառվում են փայտե փոքրիկ մուրճեր կամ եղեգնացողունից պատրաստած թակիչներ, որոնց մասին օտարազգիները քիչ բան գիտեն: Մինչդեռ, արդեն մի քանի հազարամյակ է` ճապոնացիները դրանք օգտագործում են բուժիչ նպատակներով: 
 
Նրանք սովորություն ունեն փայտե մուրճիկներով թմբկահարել ոտնաթաթերի որոշակի հատվածները, և հավատացնում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքը պայմանավորված է նաև դրանով: Ճապոնացի գիտնականները բացատրում են, որ այդ պարզ գործողությունն օգնում է ոչ միայն վերացնել ոտքերի հոգնածությունը, այլև առողջարար է ամբողջ օրգանիզմի համար` լավացնում է արյան շրջանառությունը, հանգստացնում նյարդերը, վերականգնում սրտի զարկերի համաչափությունը, բարձրացնում օրգանիզմի տոնուսը և լավացնում ընդհանուր ինքնազգացողությունը:

Ճապոնացի բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր քնելուց առաջ փայտե մուրճիկով 100 անգամ հարվածել ոտնաթաթերի մատների անմիջապես տակը հարող փափուկ թմբիկը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել