133069.640x320Բրազիլիայի տնտեսությունը նվազում է երկրորդ եռամսյակն անընդմեջ: Այսպիսով, երկիրը հետընթացի փուլ է մտել, գրում է Haqqin.az-ը:

Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում երկրի ՀՆԱ-ն նախորդ ամիսների համեմատ նվազել է 1.9 տոկոսով: Առաջին եռամսյակում այն նվազել է 0.2 տոկոսից մինչև 0.7 տոկոս: Տարեկան կտրվածքով` երկրորդ եռամսյակում Բրազիլիայի ՀՆԱ-ն նվազել է 2.6 տոկոսով:

Դրա պատճառը հումքի գների նվազումն է, գլոբալ տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նաև ներքին գործոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել